ԱՄՆ-ի բնակչուհին կրծքի վտանգավոր վիրահատությունից առաջ չի հուսահատվել եւ չի կորցրել հումորի զգացումը: Մարդկանց մոտ վախի զգացողություն առաջացնող վիրահատությունից քիչ առաջ լավատես Դեբորա Քոենը պարել է Բեյոնսեի հիթի ներքո, նրան են միացել վիրաբույժները եւ անեսթեզիոլոգները, հաղորդում է 1tv.ru-ն:

Վիրահատարանի մռայլ պատերի ներսում հիվանդի պարը ցնցող ազդեցություն է ունեցել համացանցում: Կենսախինդ տեսահոլովակը դիտվել է հարյուր-հազարավոր  անգամ: