Կիեւը ԵՄ-ի հետ պայմանագիր չի կարող ստորագրել Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման եւ շանտաժի պատճառով: Այս մասին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ հեռախոսազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, BNS-ին ուրբաթ օրը հաղորդել Լիտվայի նախագահի խորհրդական Յովիտա Նյալյուպշենեն, փոխանցում է  «Ուկրաինսակայա պրավդան»:

«Ուկրաինան չկարողացավ դիմակայել տնտեսական ճնշմանը եւ շանտաժին: Նրան սպառնում էին սահմանափակել ապրանքների ներմուծումը Ռուսաստան, հատկապես Արեւելյան Ուկրաինայի ընկերություններին, որտեղ կենտրոնացած է արդյունաբերության հիմնական մասը, եւ որտեղ աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ:  Ուկրաինան միլիարդների վնասներ կկրեր:  Նախագահ Յանուկովիչը իր կայացրած որոշման վերաբերյալ նման հիմնավորումներ է ներկայացրել», - ասել է նա:

«Այսպիսով, մենք տեսնում ենք միություններ, որոնք ստեղծվում են ճնշման ոչ քաղաքակիրթ միջոցներով, եւ նման միությունները չեն կարող երկարա գոյատեւել», - ասել է նախագահի խորհրդականը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշել էր դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը: