Այսօր Իրաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած մի քանի հզոր պայթյունների զոհ է դարձել ինը մարդ: Ըստ Իրաքի լրատվամիջոցների` տուժել է 14 մարդ:
Երկու մարդ զոհվել եւ յոթը վիրավորվել են մայրաքաղաք Բաղդադից 32 կմ հարավ գտնվող Նահրավան քաղաքի բանջարեղենի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով:
Սպանվել են երկու իրաքցիներ, եւս երկուսը վիրավորվել են անվտանգության ուժերի դեմ ծուղակ լարելու հետեւանքով: Ծայրահեղականների հարձակումը տեղի է ունեցել Բաղդադից հյուսիս գտնվող Մասուդ գյուղում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եվս երկու հարձակում է կատարվել երկրի հյուսիսում` Մոսուլում: Այնտեղ զոհվել է չորս իրավապահ:





























