NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «EurasiaNet» կայքում բլոգի հեղինակ Գեորգի Լոմսաձեի հոդվածը:
Որպես կանոն, Հայաստանի ու Թուրքիայի պարբերական ջանքերը խաղաղություն հաստատել բախվում են պատին, սակայն բարկացած հարեւանները, թվում է, հերթական անգամ մերձեցման քայլ են կատարում: Թուրքիան հրավիրված է Երեւանում սեւծովյան գագաթաժողովին մասնակցելու, ու Անկարան, հաղորդագրությունների համաձայն, փորձում է վերականգնել միջնորդության տապալված միջազգային գործողությունը՝ տարածաշրջանում ամենաշարունակական վեճերից մեկին վերջ տալու նպատակով:Մեկնաբանության կարիք ունեցող պատճառներով Անկարան վերջերս հիշց արտաքին քաղաքականության իր գլխավոր ծրագրի մասին, որը կրում է հավակնոտ «Զրո խնդիր հարեւանների հետ» անունը, որպեսզի կոչ անի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ինչպիսին էլ որ այն լինի:Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմը հաճախակի է կրկնվում ու միջազգային հանրությանը ավելի է անհանգստացնում է պատերազմի վերսկսումը:
Սակայն այսօր ԱՄՆ-ը ամեն ինչ գաղտնի է պահում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ՝ վերջիններիս հանդիպումից անմիջապես առաջ, որը կայացել էր Վիեննայում նոյեմբերի 19-ին, սակայն նույն օրը հարց տրվեց այս մասին, ու Պետդեպարտամենտի ներկայացուցիչը խոսքեր չգտավ: Նա չի նշել, խոսել է Քերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ Հայաստանի հետ հաշտեցման մասին:Դավութօղլուն հայտարարել էր, որ եթե Ալիեւի ու Սարգսյանի բանացություններում առաջընթաց նկատվի, ապա նա դեկտեմբերի 12-ին ներկա կլնի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ֆորումին Երեւանում: Նախագահական խոսակցությունների 20 տարվա պատմությունից հետո այս ամենը կապված է մեծ «եթե»-ի հետ: Ինչպես միշտ, Վիեննայի հանդիպումից հետո քիչ բան հասարակայնացվեց՝ չհաշված ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքների երկկողմանի պատրաստականությունը:Այս պահին հորիզոնում նոր գաղափարներ չեն երեւում:
Թուրքական «Today’s Zaman» թերթն այս ամիս հաղորդում էր, որ Դավութօղլին խնդրել էր Շվեյցարիային հուշել Հայաստանին Ղարաբաղին մոտակա երկու շրջաններ հանձնել Ադրբեջանին, ինչը թույլ կտա Անկարային հաշտեցման արձանագրությունների վրայի փոշին մաքրել:Թերթի համաձայն , Շվեյցարիան խոսք է տվել փոխանցել Հայաստանին: Իսկ Երեւանն այս մասին նախկինում էլ էր լսել: Ամենայն հավանականությամբ, պաշտոնական պատասխանը կլինի՝ «Գրպանդ բաց պահիր»: «Ծառայություն ծառայության դիմաց» մոտեցումը մահացու հարված կհասցբի Հայաստանի հետ հաշտեցմանը: Տեղական լրատվամիջոցներն այս փուլից ոչինչ չեն ակնկալում: Օնլայն-պարբերականներից մեկը Անկարայի փորձերն անվանել է «մշտական տոմս» դեպը «դիվանագիտական ֆիասկո»: Այնպես որ, ամեն ինչ սկսվում է նորից:




























