Ուզբեկստանի նախագաի դուստր Գյուլնարա Քարիմովան հեռացրել է Twitter-ում իր էջը, հաղորդում է Tengrinews.kz-ը:
Երբ փորձում ես Twitter-ում մտնել նրա էջ, էկրանին հայտնվում է հետեւյալ գրությունը. «Ցավոք, այդպիսի էջ չկա»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գյուլնարա Քարիմովան եղել է ՆԳՆ Տաշքենդի վարչությունում: Twitter-ում Ուզբեկստանի նախագահի դուստրը հերքել է իր ձերբակալման տեղեկատվությունը: Նա միաժամանակ հստակեցրել է, որ ոստիկանությունում փորձել է հասնել «Ապագայի ձայն» շարժման ակտիվիստների ազատ արձակմանը: Հաղորդվում է, որ այդ շարժման մի քանի ուսանողներ ձերբակալվել էին նոյեմբերի 21-ի գիշերը՝ «հակապետական արգելված կայքեր» այցելելու համար: Նրանց, իբր, մեղադրել են ահաբեկչության մեջ:
Չի բացառվում, որ ուսանողների ձերբակալությունը կարող է կապված լինել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի եւ նրա ավագ դստեր միջեւ առաջացած հակամարտության հետ: Ավելի վաղ նշվել էր, որ Քարիմովը ծեծել է դստերը՝ իմանալով նրա «ֆինանսական մեքենայությունների» մասին:





























