Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հացերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Կիեւը դեռեւս պաշտոնապես Բրյուսելին չի տեղեկացրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստությունը դադարեցնելու իր որոշման մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ուկրաինական կողմն իսկապես մեզ չի տեղեկացրել, որ Վիլնյուսում ստորագրումը չի կայանա: Մեզ հայտնի է Ուկրաինայի կառավարության որոշման մասին, եւ մեզ հայտնի է նախագահի մտադրության մասին՝ ավարտել եւ ստորագրել ասոցացման համաձայնագիրը: Դա կլինի՞ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, դեռ մի քանի օր ժամանակ կա, ուստի մենք չենք հրաժարվում ստորագրումից եւ չենք հրաժարվում, որպեսզի Ուկրաինան կատարի անհրաժեշտ քայլերը՝ Վիլնյուսում համաձայնագիրը ստորագրելու համար»,-Բրյուսելում նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ֆյուլեն: