ԱՄՆ-ում էներգետիկական խոշոր ընկերությունը համաձայնել է 1 մլն դոլարի տուգանք վճարել՝ որպես Վայոմինգ նահանգի երկու հողմակայաններում բերկուտների մահվան փոխհատուցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Duke Energy Renewables ընկերությունն իրեն մեղավոր է ճանաչել վերջին երեք տարիներին իր էներգետիկ կառույցներում 14 արծիվների մահվան մեջ: Ընկերության կողմից որպես տուգանք վճարվող գումարը կտրամադրվի վայրի բնության պաշտպանության ծրագրերին:





























