Ուկրաինայի Սոլոմենսկի շրջանում ամուսնական վեճն ավարտվել է ողբերգությամբ. 71-ամյա թոշակառու կինը սպանել է 82-ամյա նախկին ռազմական օդաչուին: 30 տարվա ամուսնությունից հետո կինն ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ ու դանակի հինգ հարված հասցրել:
Խանդոտ կինը բավական խորամանկ է եղել: Նա պատմել է ոստիկանությանը, որ ամուսինը դուրս է եկել խանութ, իսկ երբ վերադարձել է, նրա վրա հարձակվել է դեռահասների խմբավորում: Ավազակները ոչինչ չեն վերցրել, միայն դանակահարել են ծերունուն: Տուն նա մի կերպ էր հասել:
Սակայն ականատեսներ են գտնվել, որոնք տեսել են, որ թոշակառուն բարեհաջող խանութից տուն է հասել, ողջ-առողջ հասել է մուտք, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Արդյունքում կինը ստիպված է եղել խոստովանել, որ ինքն սպանել ամուսնուն, քանի որ նա գաղտնի հեռախոսով ինչ-որ կնոջ հետ հանդիպումների մասին էր պայմանավորվել: Արդյոք իրականում օդաչուն ունեցել է սիրուհի, չի հաջողվել պարզել: Կամ պապը լավ թաքցրել է, կամ տատիկը լավ երեւակայություն է ունեցել: Ծերունիների հարեւաններ ցնցված են, քանի որ ամուսիններին համարում էին իդեալական զույգ: Քաղաքավարի, բարեհամբույր մարդիկ ապրում էին առանց երեխաների՝ միմյանց համար: Երբեք չէին վիճել, ամեն դեպքում, հրապարակավ, չէին բողոքել:
Այժմ խանդոտ կինը հոգեդատաբանական փորձաքննության է ենթարկվում:





























