Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվողն Սունյան քաղաքում ավելի քան 5 մագնիտուդով երկրաշարժերի շարքի հետեւանքով տուժել է ավելի քան 58 հազար մարդ: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ 16 հազար մարդ տարհանվել է:
Ստորերկրյա ցնցումների արդյունքում վնասվել են շուրջ 19 հազար շինություններ, որոնցից 5,2 հազարը լրջորեն են վնասվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ մոտ ժամանակներս տուժածների թվի եւ հասցված վնասի չափերի մասին տվյալները կարող են ավելանալ: Քաղաքի վարչակազմը հայտարարել է տուժածներին փոխհատուցում վճարելու մասին:
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Չինաստանի Ցզիլին նահանգում 5,8 եւ 5,0 մագնիտուդով երկրաշարժներ են գրանցվել : Առաջին երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա, երկրորդը՝ 8 կմ խորության վրա:





























