Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում մարդկանց կյանքի ողբերգական կորուստը հիշեցնում է մեզ, որ հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Այս մասին, նոյեմբերի 21-ին, բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
«Միայն հարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում եւ հաշտություն»,-հայտարարել է նա:
Ջեն Փսաքին հիշեցրել է նախորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, նշելով. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է երկու կողմերի հետ աշխատանքը շարունակելուն, որի մասին է վկայում այդ հանդիպումը՝ ուղղված խաղաղության հաստատմանը»,-ընդգծել է Փսակին:





























