Երեւանի Շիրակի փողոցում, նոյեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, 48-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոկռունկին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով Ռուբեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























