Հազարավոր մարդիկ ծաղիկներ են բերում Ռիգայում փլուզված Maxima առեւտրի կենտրոնի մոտ, հաղորդում է «ՌԻԱ նովոստիի» թղթակիցը:

Ցանկապատի մոտ, որից այն կողմ աշխատում են փրկարարները, ծաղիկներից ու մոմերից գորգ է գոյացել: Մարդիկ այնտեղ տեղադրել են Լատվիայի դրոշը՝ սեւ ժապավենով:

Վերջին տվյալներով՝ առեւտրային կենտրոնի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 52-ի, տուժած 40 մարդկանցից 29-ը գտնվում են հիվանդանոցներում: Փլատակների տակ դեռ մարդիկ կան: Փրկարար գործողությանը մասնակցում են հարյուրավոր հրշեջներ, զինվորականներ: