Եգիպտոսի իշխանությունները չեն հանդուրժել մշտապես իրենց երկրի ներքին գործերին խառնվող Թուրքիայի քաղաքականությանը եւ Թուրքիայի համար սառը ցնցուղ են կազմակերպել։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, թե իր երկիրն իջեցնում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը եւ պահանջում, որ Կահիրեում Թուրքիայի դեսպանը լքի Եգիպտոսը։

Բացի այդ, Եգիպտոսը Անկարայից հետ է կանչել իր դեսպանին։

Նշենք, որ Եգիպտոսը մի քանի անգամ զգուշացրել էր Թուրքիային՝ չխառնվել իր ներքին գործերին, սակայն թուրքական իշխանությունները ուշադրություն չեն դարձրել այդ հայտարարություններին։