Հայաստանի Կոմկուսի կենտկոմի այսօր՝ նոյեմբերի 23-ին կայացած պլենումում ՀԿԿ առաջին քարտուղարի պարտականությունները մինչեւ համագումար դրվել են կենտկոմի երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանի վրա:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԿԿ Կենտկոմը բուռն քննարկումներից հետո բավարարել է կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի խնդրանքը՝ ազատել իրեն այդ պաշտոնից:
ՀԿԿ հերթական համագումարը նախատեսված է 2014 թվականի գարնանը, որի ժամանակ կըտրվի կենտկոմի նոր կազմը, որն էլ իր հերթին, կընտրի կենտկոմի առաջին եւ երկրորդ քարտուղարներին: Մինչեւ համագումար ՀԿԿ կենտկոմի ներկա կազմում որեւէ փոփոխություն տեղի չի ունենա:





























