Առաջիկա շաբաթվա ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցությունում կկայանա քաղխորհրդի նիստ, որի ժամանակ կորոշեն, թե ով է  փոխարինելու պատգամավորական մանդատը վայր դրած Խաչիկ Հարությունյանին: ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քաղխորհրդի նիստի օրը եւ ժամը դեռ հայտնի չէ: Ապագա պատգամավորի հարցով քննարկումներ դեռ չեն եղել, թե ով կգնա խորհրդարան, կորոշի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նշենք, որ ըստ լրտավամիջոցների տեղեկությունների՝ Խաչիկ Հարությունյանին ամենահավանական փոխարինողը ՕԵԿ անդամ Լեւոն Դոխոլյանն է: Սակայն հարց է նրա սկանդալային եւ հայտարարություններից հետո ՕԵԿ-ը վերջինիս կտանի ԱԺ, թե ոչ:

Հիշեցնենք, որ երբ «Ժողովուրդը» գրել էր, որ Լեւոն Դոխոլյանը իր հարեւանների շրջանում հայտնի է «Քույրիկ Լեւոն» ածականով, վերջինս  այսպես էր արձագանքել. «Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի»  լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով»: