Եվրոպական միության ձգտումը երկխոսություն հաստատել արեւելաեվրոպական պետությունների հետ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է շաբաթ օրը հրապարակված ամենշաբաթյա տեսաուղերձում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք այժմ տեսնում ենք, որ ռուսական կողմը «Արեւելյան գործընկերությունում» մասնակցությունը(այլ պետությունների), ինչպես նաեւ Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը, ընկալում է որպես իր դեմ ուղղված երեւույթ: Դա այդպես չէ»,- հայտարարել է կանցլերը:





























