Մոսկվայի սուպեևմարկետներից մեկում անհայտ անձը կրակ է բացել գազային ատրճանակից: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Միջադեպը տեղի է ունեցել Մենժինսկայա փողոցի վրա գտնվողն սուպերմարկետում: Անհայտ անձը կրակ է բացել գազային ատրճանակից, կան տուժածներ, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բրիգադները»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Կրակոցներին նախորդել է երկու խմբավորումների միջեւ կոնֆլիկտը, հայտնել են ոստիկանությունից:





























