Երբ Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն հրաժարվել է զրուցել Քիշնեւի կենտրոնական հրապարակում հավաքվածների հետ, մարդիկ հսկայական շարասյուն են կազմել՝ կառավարության շենքը գրավելու համար եւ պահանջում են վարչապետի հրաժարականը։
«Հրաժարական», «Կորչի կառավարությունը» եւ նման այլ կոչեր են հնչեցնում հազարավոր ցուցարարները, փոխանցում է Omega.md-ն։
Ցույցը կազմակերպել է Մոլդովայի Կոմունիստական կուսակցությունը` իշխանությունների «հակաժողովրդական եւ հակազգային» քաղաքականության պատճառով, որոնք տանում են դեպի Մոլդովայի «ինքնիշխանության կորստի»: Մասնակիցների հիմնական պահանջը իշխող վարչակարգի հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Գրոհի նախօրեին Քիշնեւում հավաքվել էին տեղական ինքնակառավարման մարմինների 1200 ներկայացուցիչներ, որոնք երկրի նախագահին եւ վարչապետին էին հանձնել վերոնշյալ պաշտոնյաների հրաժարականների ծրագրերը:





























