Նոյեմբերի 24-ի առավոտյան Ճինաստանի հյուսիս-արեւմուտքում Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի Մաինգոլ-Մոնղոլական ինքնավար շրջանում գտնվող Ցեմո բնակավայրում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է «Սինհուան»:
Սեյսմիկ ցանցերի չինական կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:





























