Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերել են կանանց մասնատված երկու մարմին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտնաբերել են Ղազախստանի 32-ամյա քաղաքացուհու մասնատված մարմինը: Բացակայում էր կնոջ հագուստի մի մասը, իսկ մահվան պատճառը գլխին ստացած բազմաթիվ հարվածներն են:
Բացի այդ, Մոսկվայի բնակելի շենքերից մեկի աստիճանահարթակի վրա հայտնաբերել են Դաղստանում ծնված 27-ամյա քաղաքացուհու մասնատված մարմին, ով ապրում էր այդ շենքի բնակարաններից մեկում:
Կտրած էին նրա ձեռքերն ու ոտքերը, իսկ որովայնի վրա օպերատիվ աշխատակիցները հայտնաբերել են խաչաձեւ վերք:
Երկու սպանությունների առթիվ հարուցվել են քրեական գործեր:





























