Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Չ.-ին (ծնվ. 1934թ.) պատկանող բնակարանի դուռը: Բնակարանում՝ միջանցքի հատակին ընկած, հայտնաբերել են տանտիրոջ դին: