ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի բարերից մեկի սեփականատերը ոստիկանություն է զանգահարել եւ խոստովանել, որ սպանել է երգիչ Ուեյն Միլլսին (Wayne Mills), հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսս» գործակալությունը:
Զանգահարողը ներկայացել էր որպես Քրիս Ֆերել՝ Նեշվիլի կենտրոնական մասում գտնվող «Փոս եւ տակառ» բարի սեփականատեր: Ըստ նրա՝բարի փակվելուց հետո ինքը նկատողություն էր արել Միլսին բարում ծխելու համար: Վեճ էր սկսվել, որի ընթացքում Ֆերելը կրակել էր Միլսին:
Նեշվիլի ոստիկանությունում հայտնել էին, որ Ֆերելը զենքի պահելու օրինական թույլտվություն ունի, որն օգտագործել է ինքնապաշտպանության նպատակներով: Ոստիկանները ստուգում են նրա վարկածը եւ դեռ որոշում չեն կայացրել տղամարդուն կալանավորելու վերաբերյալ:




























