Երեք տարեկան հասակում Մեքսիկա տարված ամերիկացին հանդիպել է մորը՝ ապօրինաբար ԱՄՆ տեղափոխվելու անհաջող փորձից հետո, հայտնում է Reuters-ը:
Նոյեմբերին Մեքսիկայի 37-ամյա քաղաքացի Դավիդ Ամայա Բարրիկը կալանավորվել էր Քալիֆորնիայում՝ այլ ապօրինի միգրանտների հետ: Սկզբում նա մեքսիկացի էր ներկայացել, սակայն ավելի ուշ հայտնել էր, որ ըստ իր տատիկի եւ պապիկի` ինքը Չիկագոյում էր ծնվել:
Ստուգումը հաստատել էր նրա պատմածը, եւ սահմանապահ ծառայության աշխատակիցները կազմակերպել էին անգլերեն չխոսող երիտասարդի հեռախոսազրույցը 60-ամյա մոր հետ, որը տեղի էր ունեցել թարգմանիչների օգնությամբ: Նոյեմբեր 23-ին նրանք հանդիպել էին Սան Դիեգոյի օդանավակայանում, ուր մայրը հատուկ ժամանել էր Վիսկոնսինից, հաղորդում է Lenta.ru-ն:
ԱՄՆ-ում Բարրիկը համարվում էր անհետ կորած 1979թ.-ից, երբ հայրն իրեն Չիկագոյից գաղտնի Մեքսիկա էր տարել: Բարրիկին դաստիարակել էին հոր ծնողները, որոնք միայն իսպաներեն էին խոսում: Մեծ տարիքում նա վաստակում էր երաժշտությամբ:
Հայտնի է նաեւ, որ նա ամուսնացած է եւ ունի երկու երեխա:
Հայտնի չէ, թե ինչն է ստիպել Բարրիկին ԱՄՆ վերադառնալ:




























