Չինաստանի արեւելյան Շանդուն նահանգում նավթատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 55-ի, եւս 136 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ինը մարդ էլ համարվում է անհետ կորած, երկուշաթբի հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:  Ավելի վաղ հաղորդվել էր 52 զոհերի մասին: Պայթյունը տեղի էր ունեցել Ցինդաո նահանգի Հուանդաո քաղաքում՝ ուրբաթ օրը, տեղի ժամանակով 10.30-ին, Sinopec նավթաքիմիական ձեռնարկությանը պատկանող ընկերության նավթատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս: Վթարը տեղի էր ունեցել նավթատարից նավթի արտահոսքի պատճառով՝ ուրբաթ գիշերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պահին նավթը տարածվել էր հազար քմ մակերեսով: Ըստ փորձագետների՝ բռնկումը եւ պայթյունը տեղի էր ունեցել, երբ նավթը ներթափանցել էր խովողակատար համակարգ: Պայթյունի հստակ պատճառը դեռ չի նշվել: Նավթի մի մասը վթարային խողովակատարից թափանցել էր նաեւ Ցզյաոչժոու ջրանցք: Աղտոտման մակերեսը կազմում է շուրջ 3 հազար քմ: Այդ շրջանում տեղի է ունեցել նաեւ նավթի բռնկում: Ուրբաթ հրդեհի բոլոր օջախները վերացվել էին: Օդում վնասակար նյութերի բաղադրությունը վթարի վայրում չի գերազանցել  թույլատրելի  նորման: