ԱՄՆ հարավ-արեւմուտքում սառը եղանակի պատճառ հանդիսացող փոթորկի զոհ է դարձել 13 մարդ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Թաց ձյունն ու սառցե անձրեւը բազմաթիվ վթարների պատճառ են դարձել Օքլահոմա, Թեքսաս, Քալիֆորնիա, Նյու-Մեքսիկո ու Արիզոնա նահանգներում, ընդգծում են լրատվամիջոցները:
Տեղացի օդերեւութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկն անցնելու է դեպի մայրցամաքի կենտրոն ու հարվածելու է կենտրնական ու արեւելյան նահանգներին արդեն մի քանի օրից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Վատ եղանակային պայմանները կարող են խոչընդոտ հանդիսանալ բազմաթիվ ամերիկացիների համար, որոնք ծրագրում էին Երախտագիտութան օրվա կապակցությամբ այցելել այլ նահանգներում բնակվող իրենց բարեկամներին: Հիշեցնենք, որ տոնն ԱՄՆ-ում ամեն տարի նշում են նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը:




























