Լիբիայի Բենգազի քաղաքում բանակի հատուկջոկատայինների եւ արմատական իսլամիստների միջեւ բախումներում զոհվել է 4, վիրավորվել մոտ 30 մարդ, հաղորդում են լիբիական լրատվամիջոցները:

Բախումները սկսվել են նախորդ գիշերն այն բանից հետո, երբ սալաֆիական «Անսար աշ-շարիա» խմբավորման ծայրահեղականները կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ: Փողոցային մարտերը կրակ են բացել հատուկջոկատայինների վրա: Մարտերը շարունակվում են մինչ օրս պահը, Բենգազիում փակվել են դպրոցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայտնի է երկու հատուկջոկատայինների մահվան մասին: Իսլամիստների շարքում զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Այսպես կոչված «փետրվաի 17-ի հեղափոխությունից» եւ քաղաքացիական պատերազմի ավարտից 2 տարի անց, որի արդյունքում տապալվեց ու սպանվեց Մուամար Քադաֆին, երկրի նոր իշխանությունները ի վիճակի չեղան կարգուկանոն հաստատել երկրում:
Լիբիայում շարունակում են գործել նախկին ապստամբների, այդ թվում արմատական իսլամիստների ջոկատները, որոնք չեն ենթարկվում կենտրոնին: