Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի 4-րդ կարգի վթարային տներից մեկն, այսօր՝ նուեմբերի 25-ին, ժամը 10:15-ի սահմաններում փլուզվել է. տուժածներ չկան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնելՄարտունի քաղաքի Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի (կառուցված է 1800-ական թթ., հողեշեն կառույց է) երկշերտ պատի արտաքին շերտը (4,5 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել են ՓԾ ԲՊ եւ ԱՀՎԿՎ պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: