Ուկրաինայում Նախարարների գրասենյակի մոտ եվրաինտեգրման կողմնակիցների բողոքի ցույցը կտեւի մինչեւ 18.00-ն: ForUm’а-ի թղթակիցը փոխանցում է, որ այս մասին լրագրողներին հայտնել են ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն եւ Օլեգ Տյագնիբոկը:
Կառավարության շուրջ իրավիճակը հանգիստ է: Այնտեղ գտնվում են 500 ցուցարարներ: Ընդդիմության առաջնորդները նշում են, որ ցույցն ընթանալու է խաղաղ՝ սադրանքների բացակայության պայմաններում: 18.00-ից հետո ցուցարարները նախատեսում են ուղեւորվել Եվրոպական հրապարակ: «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները կշարունակեն շրջափակված պահել կառավարության շենքը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Եվրոպական հրապարակից ցույցի մասնակիցներն ուղեւորվել էին կառավարություն՝ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի նախապատրաստումը կասեցնելու վերաբերյալ կառավարության որոշման կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնելու համար:



























