Սանկտ Պետերբուրգում նորածնի մկրտությունը հանձն առած հոգեւորականը հասկացել է, որ իր ձեռքերում հանգուցյալ է: Երեխային եկեղեցի են բերել ծնողները: Վթարի ենթարկվելով ու տեսնելով, որ որդին մահանում է, նրանք երեխային տարել են ոչ թե հիվանդանոց, այլ հոգեւորականի մոտ՝ եկեղեցի:
Վթարի արդյունքում իրար են բախվել երեք ավտոմեքենաներ, այդ թվում՝ այն մեկը, որում եղել է այս տարվա սեպտեմբերին ծնված երեխան:
Երբ հոգեւորականը ձեռքն է վերցրել երեխային, զգացել է, որ նա կենդանության նշաններ ցույց չի տալիս եւ եզրակացրել է, որ նա մահացել է: Դատական փորձագետը եկել է այն եզրակացության, որ երեխան մահացել է գանգուղեղային վնասվածքի արդյունքում, հաղորդում է «Ֆոնտանկան»:




























