Ուկրաինայի խորհրդարանում նոյեմբերի 21-ի գիշերը կայացած քվեարկությունը հարեւան երկրներում արտահանման կայունության տեսակետից Եվրամիության արտաքին ռազմավարության համար հիմնական խոչընդոտն է հանդիսանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտնել  է Արեւմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը՝ անդրադառնալով Ուկրաինայի որոշմանը կասեցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստումը:

Նրա համոզմամբ՝ դա կարող հիասթափեցնել հատկապես Շվեդիային եւ Լեհաստանին, քանի որ այդ երկու երկրներն «Արեւելյան գործընկերության» նախաձեռնողներն են, ինչպես նաեւ գլխավոր բանակցողների՝ Եվրամիության ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի համար:

« Ուկրաինայի կառավարության որոշումը կասեցնել Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը Վիլնյուսի գագաթաժողովի նախօրեին նպաստում է ընդհանուր տպավորությանը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է իր զուտ ավանդական ուժի քաղաքականության ըմբռնումը եւ, օգտագործելով ավտորիտար կառավարման տարբերակը, կարող է կրկին հաղթել», - ասել է Գյունտեր Վալցենբախը: Նրա խոսքով՝ գլխավոր խաղաթուղթը ռուսական նավթի եւ գազի մատակարարման էժան գներն, որոնք տարբերվում են համաշխարհային շուկայի գներից:

Ինչպես ընդգծել է եվրոպական փորձագետը, այս որոշումը վկայում է ԵՄ ներքին դժվարությունների մասին «խոսել մեկ ձայնով» եւ ձեւակերպել արդյունավետ արտաքին քաղաքական արձագանք՝ միաժամանակ պաշտպանելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության սկզբունքները: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ընտրովի արդարադատության օրինակ է: Ուկրաինայի  դիվանագիտական մանեւրը ներկայումս խոստանում է տխրահռչակ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն զարթոնք», - կարծիք է հայտնել Գյունտեր Վալցենբախը:

Այնուամենայնիվ, նրա կարծիքով, ԵՄ անդամ պետությունները նոր երեւույթների հանդեպ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում: «Արդյո՞ք պետք է, որ Բրյուսելը նախ  կարգավորի լարված հարաբերությունները Ռուսաստանի մինչեւ Արեւելյան հարեւանության երկրների հետ ցանկացած տեսակի հարաբերությունների խորացում կամ եվրոպական կառավարությունները հիասթափություն պատճառով պետք է արգելափակեն ԱՄՀ - ի հետագա վարկերի տրամադրումը Ուկրաինային», - մտածում է Գյունտեր Վալցենբախը:

Նա նաեւ հավելել է, որ նախկին խորհրդային հանրապետությունների շարքում Ուկրաինայի կարեւոր դերը սառը պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում ուժերի բաշխման պայմաններում այս դեպքն ավելի անհանգստացնող է դարձնում: «Այն ժամանակ, երբ Արեւմտյան միությունը «ճեղքեր» է տալիս, Պուտինի վարչակազմի մի շարք դիվանագիտական հաղթանակներ կարող են բավական լինել իրական ռուսական ազդեցության ոլորտի վերականգնման համար»,- ընդգծել է փորձագետը: