Քուվեյթի բնակչուհին մահապատժի է դատապարտվել տան աշխատողին սպանելու համար, հաղորդում է Al Arabiya-ն: Նրա հաշմանդամ ամուսինն էլ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: 

 Քննությունը պարզել է, որ կինը պարբերաբար իր ֆիլիպինցի սպասուհուն անապատ է տարել, որտեղ տանջել է ամուսնու աչքի առաջ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ի վերջո, կինը սպանել է  սպասուհուն՝ մի քանի անգամ իր մեքենայով վրաերթի ենթարկելով։