Եվրոպայի հարցերով բրիտանացի նախարար Դեվիդ Լիդինգթոնն իր բավարարվածությունն է հայտնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ակտիվության վերաբերյալ, NEWS.am-ին են հայտնել Մեխ Բրիտանիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Իր հայտարարության մեջ Լիդինգթոնը ողջունել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները, որոնք ընթացել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ նոյեմեբերի 19-ին Վիեննայում:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ բանակցությունները, որոնք նախապատրաստվել էին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից, 2012թ.-ից հետո առաջին հանդիպումն էին ու դրական քայլ են երկու առաջնորդների միջեւ մշտական առարկայական բանակցությունների վերականգնման գործում: Մենք երկու նախագահներին էլ կոչ ենք անում Վիեննայի հանդիպման արդյուքների հիման վրա շարունակել ակտիվ աշխատանքը, որն ուղղված է ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ ու ու երկարաժամկետ կարգավորմանը»,- ընդգծվում է բրիտանացի նախարարի հայտարարության մեջ: