Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ՝ վիրավորվելով յոթ մարդու, հայտնում է Inside Bay Area-ն:
Դեպքը կատարվել է տեղական ժամանակով 18:10-ի սահմաններում՝ Վերդես Քարտեր զբոսայգու շրջակայքում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները վիրավորների 2 խումբ են հայտնաբերել՝ միմյանցից երեք թաղամաս հեռու: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին տեղեկություն չկա, հայտնում է Lenta.ru-ն:
Ոստիկանությունը շղթայապատել է հանցանքի վայրերը: Ձերբակալվածների կամ կասկածյալների մասին տեղեկություն առայժմ չկա:




























