«Մալթիական բազե»-ի արձանիկը՝ համանուն ֆիլմից, Նյու Յորքում Bonhams աճուրդային տանը վաճառվել է չորս միլիոն դոլարով, հաղորդում է Associated Press-ը:
Արձանիկի վերջնական գինը կազմել է 4,085,000 դոլար՝ ներառյալ Bonhams մրցանակը: Արձանիկը երկու հանրահայտ նմուշներից է, որոնք ստեղծվել են Ջոն Հյուսթոնի դեբյուտային ֆիլմի համար, սակայն միակն է, որը Warner Bros-ը թույլ է տվել օգտագործել ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:
1980-ին արձանիկը ձեռք էր բերել անհայտ գնորդ: Ցուցանմուշը ցուցադրվել է Warner Bros կինոստուդիայի թանգարանում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում ու Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում:





























