Ոստիկանությունը, հրշեջներն ու ափային պահպանության աշխատակիցները ժամանում են Միսիսիպի գետում մեծ քանակությամբ վառելանյութ տեղափոխող քարշակի վթարի վայրը՝ Այովա նահանգի Լեկլեր քաղաքի շրջանում, հաղորդում է ամերիկյան CBS հեռուստաալիքը:
Նավը վնասվել է, ամենայն հավանականությամբ, բախվելով ստորջրյա օբյեկտի ու սկսել սուզվել: Նավում կա մոտ 337 հազար լիտր վառելանյութ: Ջրասուզակները փորձում են պարզել, թե որքանով է լուրջ վվնասվածքն ու արդյոք կա վառելանյութի արտահոսք, հաղթրդում է «Ինտերֆաքսը»:
Լեկլերի ոստիկանապետը հաղորդել է, որ գործողությունն իրականացնելու ընթացքում ձեռնարկվում են զգուշության բոլոր միջոցները, քանի որ վառելանյութի քանակը մեծ է եւ արտահոսքի պարագայում կարող է վտանգ հանդիսանալ շրջակա միջավայրի համար:




























