Մեքսիկայի մայրաքաղաքի թաղամասերից մեկու հինգ մարդ է զոհվել՝ ինկասատորական ընկերության ավտոմեքենան կողոպտելու փորձի ժամանակ, հաղորդում է քաղաքի հանրային անվտանգության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարձակումն իրականացվել է մի խումբ ավազակների կողմից բուժհաստատություններից մեկի տարածքում: Հարձակում գործողները բժիշկներ են ձեւացել:
Հրաձգության արդյունքում սպանվել են հարձակում գործողներից չորսը ու գումար տեղափոխող ֆուրգոնի պահապաններից մեկը: Եվս մեկ մարդ վիրավորվել է:
Հարձակումից անմիջապես հետո բուժհաստատությունից տարհանվել են ներսում գտնվող բոլոր հիվանդները:




























