Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում նոյեմբերի 29-ին կկազմակերպվի հեռուստակոնֆերանս՝ եվրասիական ինտեգրման վերաբերյալ համատեղ մոտեցումներ քննարկելու:
Ինչպես NEWS.am-ին են հաղորդել «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայությունում, Կազանում նոյեմբերի 28-29-ին Եվրոպական խորհրդարանական ակումբին կից «Եվրասիական երկխոսության» նախաձեռնությամբ կկայանա «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. Նվաճումներ ու խնդիրներ» հանրային համաժողովը: Համաժողովի հիմնական միջոցառումները հեռարձակվելու են ինտերնետում որպես տեսակոնֆերանս, որին մասնակցելու են Մոսկվան, Պետերբուրգը, Մինսկը, Աստանան, Կիեւը, Բրյուսելը, Պեկինը ու Երեւանը:
Համաժողովի ծրագիրը հասանելի է կայքում:




























