Փրկարար ծառայությունը նոյեմբերի 26-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի-Սեւան ավտոճանապարհին` Նորատուս գյուղի մոտ, «Սուզուկի Վիտառա» մակնիշի 519313 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել մոտակա հողամասը:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի վարորդ Ա. Խ.-ին եւ 3 ուղեւորի տեղափոխել են Գավառի ԲԿ, որտեղ վարորդը` ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Բժիշկները 1995 թ. ծնված Ա. Խ.-ի վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը` բավարար: