Իրաքում մահապատժի են ենթարկել 11 մարդու, որոնք մեղավոր էին ճանաչվել ահաբեկչություն գործելու մեջ:
Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է երկրի արդարադատության նախարարության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ մահապատիժներն ի կատար են ածվել կիրակի օրը: Բոլոր մեղավորներն Իրաքի քաղաքացիներ են եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ լրատվամիջոցների՝ 2013թ. սկզբից մինչ օրս գերագույն պատժամիջոցը կիրառվել է 162 մարդու նկատմամբ: Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը նախկինում քանիցս անհանգստություն էր հայտնել մահապատիժների իրագործման աճող թվի կապակցությամբ:
Իրաքում մահապատիժը արգելվել է միայն մեկ անգամ՝ 2003-ի հունիսից 2004թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում:




























