Թուրքիայի Ադանա քաղաքում տեղի ունեցել բանկ թալանելու զավեշտալի դեպք, երբ բանկը թալանած երիատասրդը նստել է քաղաքային ավտոբուս եւ հեռացել դեպքի վայրից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ադանայում, նոյեմբերի 11-ի երեկոյան, բանկերից մեկն է մտել դիմակավոր մի տղամարդ եւ զենքի սպառնալիքով հափշատել այդ պահին բանկի դրամարկղում եղած 63 հազար 750 լիրա  (35 հազար դոլար-խմբ) գումարը։  Բանկը թալանելուց հետո երիտասարդն ինչպես սովորական ուղեւոր նստել է քաղաքային ավտոբուս եւ հեռացել։

Ոստիկանությունն ուսումանսիրել է բանկում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները եւ հայտնաբերել է կասկածյալին։ 21-ամյա կասկածյալը չի ընդունել իր մեղքը եւ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։