Քալիֆորնիական Ադելանտո քաղաքում ավելի քան 100 ցուցարարներ կոչ են արել փակել  էմիգրացիոն դեպարտամենտն ու պահանջել են ազատ արձակել երեք տղամարդու, որոնցից մեկը հայ է: Ինչպես գրում է San Bernardino County Sun»-ը, երեք կին իրենց շղթայել են Ադելանտոյի բանտի ցանկապատին՝ պահանջելով ազատ արձակել տղամարդկանց, որոնց ձերբակալել էին իրենց գործողությունների համար:

«Ոչ ոք չի լսում մեզ,- ասել է 22-ամյա Միթցի Պերեսը:- Հնարավոր է, սա կգրավի նրանց ուշադրությունը»: Միթցի Պերեսն ու երկու այլ կանայք հեծանիվի շղթայի օգնությամբ իրենց ամրացրել են կենտրոնի ցանկապատին ու երեք ժամ մնացել են այդ վիճակում: Նրանք կոչ են արել Կարլոս Իդալգոյին Ազուսիից, չորս երեխաների հայր Սանթոս Մալթեսին ու հայ գործարար Արտյոմ Կարապետյանին, որոնք, ցուցարարների կարծիքով, ձերբակալվել են իրենց էմիգրացիոն կարգավիճակի հետեւանքով:

Բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են, որ տոներին իշխանություններն ազատ արձակեն տղամարդկանց, չեղյալ համարեն արտաքսումը, հետաձգեն նրանց հանդեպ գործողություններն ու դադարեցնեն այն, ինչն իրենք անվանում են անմարդկային վերաբերմունք ձերբակալվածների հանդեպ:ԱՄՆ-ի մաքսային ու էմիգրացիոն կանոնադրության վերահսկողության բյուրոյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ իրենց «ժամանակ է պետք» պարզելու համար, ինչու են այդ տղամարդկանց պահում կալանքի ներքո: