Անգլիայի հարավ-արեւելքում ոստիկանության աշխատակիցները փնտրում են կենդանաբանական այգուց փախած գայլերից մեկին, հայտնում է Associated Press-ը:

Ըստ կենդանաբանական այգուց աշխատակիցների` կատաղության պատճառով գայլերից երկուսին սպանել են:  Գայլերից եւս մեկին պարալիզացրել են, մեկն էլ վերադարձել է կենդանաբանական այգի: Սակայն հինգերորդ գայլին դեռ չի հաջողվել գտնել,  որոնումներին միացել են Բրիտանական ոստիկանության աշխատակիցները, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ըստ կենդանաբանական այգու աշխատակիցների` իրենք չեն պատկերացնում, թե ինչպես կարող էին գայլերը փախչել, քանի որ արգելապատնեշի ամրությունը ստուգվում է ամեն օր: