Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրի փոխշահավետ պայմաններով, ուկրաինական հեռուստաալիքների հետ հարցազրույցում նշել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փոխանցում է  Ukrinform.ua-ը:

Յանուկովիչի խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի, հենց որ Ուկրաինան նոր՝ երկրի համար հարմարավետ մակարդակ դուրս գա եւ համաձայնագիրը համապատասխանի իրենց շահերին. «Երբ համաձայնություն ձեռք բերենք նորմալ պայմաններով, այն ժամանակ ստորագրման խոսակցություն կսկսենք: Երբ դա կլինի՞:  Արագ կամ ոչ այնքան արագ: Ժամանակը ցույց կտա: Ես ցանկանում եմ, որ այդ ժամանակը հնարավորինս շուտ գա»:

Նախագահը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան եվրաստանդարտներին միտված  ուղղությունը չի փոխի՝ նշելով, որ երկիրն իր ուղիով կընթանա.  «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան տնտեսապես ավելի ամուր դառնա, ավելի ուժեղ... Դա Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը չէ, եւ Ուկրաինան չի միանա եվրոպական հիմնադրամներին: Մենք այնտեղ չենք լինի»:

Յանուկովիչը նաեւ ընդգծել է, որ եվրոպական ստանդարտներին անցում կատարելու համար ուկրաինական տնտեսությանը տարեկան առնվազն 20 մլրդ է պետք, իսկ մինչեւ 2017թ.՝ ընդհանուր առմամբ 160 միլիարդ: