Դերասան Ալեք Բոլդուինը զրկվել է շաբաթը մեկ անգամ MSNBC հեռուստաալիքով հեռարձակվող շոուից, հայտնում է The New York Times-ը: Նրա Up Late երեկոյան շոուն գոյատեւել է ընդամենը կես ամիս: Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտնել է, որ դա համատեղ ընդունված որոշում է. «Մենք Ալեքին ամենալավն ենք մաղթում», հաղորդում է Gazeta.ru-ն:
Թեեւ շոուն չեղյալ հայտարարելու պատճառները չեն նշվել, սակայն Up Late-ն արդեն ժամանակավորապես դադարեցվել էր նոյեմբերի կեսերին, երբ դերասանը վիրավորել էր լուսանկարչին`գործածելով տվյալ անձի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը բնութագրող հայհոյական արտահայտություններ: Բացի դրանից, շոուի վարկանիշը փակվելու պահին 40%-ով նվազել էր սկզբնական ցուցանիշների համեմատությամբ:




























