Պերուում այս տարեսկզբից ի վեր երկրի իշխանությունները ոչնչացրել են կոկայի 22,5 հազար հա ապօրինի ցանքատարածքներ, որը հնարավորություն է տվել կանխել 173 տոննա կոկայինի արտադրությունը: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Վալտեր Ալբանը՝ նշելով, որ այդ թիվը պատմական բացարձակ ռեկորդ է` երկրում կոկայի տնկիներն արմատախիլ անելու առումով:
Նախարարն անձամբ է ներկա գտնվել ինը տոննա տարբեր տեսակի թմրանյութեր ոչնչացնելու գործողությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նախարարի` տարեսկզբից Պերուում ոչնչացվել է 26 տոննա թմրանյութ, իսկ 2011թ.-ից ի վեր այդ ցուցանիշը կազմել է 74 տոննա: Այս տարվա ամռանը Պերուն կոկայի ցանքատարածքների մակերեսով առաջ էր անցել Կոլումբիայից:




























