Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել գիշերվա ժամը երկուսի սահմաններում Մոսկվա-Աստրախան մայրուղու 876-րդ կիլոմետրին: Ավտոբուսի վարորդը մառախուղի պատճառով չի կարողացել ղեկավարել մեքենան, դուրս է եկել երթեւեկելի մասից ու շրջվել: Հաղորդվում է, որ ավտոբուսում եղել է 24 ուղեւոր, որոնցից երկուսը՝ վարորդներ: Վթարի արդյունքում վնասվել է յոթ մարդ, մահացել՝ մեկ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Հաղորդվում է նաեւ, որ ավտոբուսում եղել է հղիության ութերորդ ամսում գտնվող կին, որին կեսարյան հատում են արել ու նա լույս աշխարհ է բերել 2կգ փոքրիկի, հաղորդում են «Արգումենտի ի ֆակտին»: Դեպքի հանգամանքները ճշտվում են: