Ֆիլիպիններում «Հայյան» սուպերթայֆունի զոհերի թիվը հասել է 5,5 հազարի: Այս մասին հաղորդում է GMA News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհրդի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի քան 1,7 մարդ նախկինի պես համարվում է անհայտ կորած: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Թայֆունի արդյունքում նոյեմբերի 8-ին Ֆիլիպինյան կղզիներում քամու արագությունը եղել է 315 կմ/ժ: Թաայֆունն ուղեկցվել է վեց մետր բարձրության հասնող ալիքներով: Տուժածների ընդհանուր թիվը կազմում է մոտ տաս միլիոն մարդ: