Աշխարհը դեգերումների մեջ է եւ փորձում են պահպանել այն ինչ մեռնում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ նոր համակարգ էլ չկա:
Նա հիշեցրեց 1988-ի Հայաստանը՝ նշելով. «Ջերմություն կար, մարդիկ տանն ինչ ունեին, բերում էին, որ կառուցվեր համակարգը, իսկ հիմա հակառակն է: Այն ժամանակ երջանիկ էինք, իսկ հիմա՝ դժբախտ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը եւ ավելացրեց, որ այստեղ հարց է, թե կարող ենք վերադարձնել 1988-ի ժամանակները, թե՝ ոչ:
Աշոտ Մանուչարյանը նաեւ նշեց, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել հարաբերությունները հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, դրա համար էլ զենք է վաճառում: «Իսկ ինչ կատարվում է Հայաստանում, դա անհամադրելի է: Հայաստանի անվտանգության համակարգն այս հարաբերությունների պատճառով էապես աճել է»,- նշեց Աշոտ Մանուչարյանը եւ ավելացրեց, որ երբ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները վերակագնվեն, Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ այնտեղի հայերը վերադառնան Հայաստան, որ դառնանք ամուր եւ անվտանգ երկիր:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























