Վեց ամիս է ինչ Միացյալ Նահանգները Հայաստանում զբաղված է Ռուսաստանին զայրացնելով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ ինքն էլ չգիտի, թե իրենց ինչին է դա պետք: «Միացյալ Նահանգներին ես միշտ հարց եմ տալիս. ասում եմ. «Լսել եմ, որ ձեր կյանքը միապաղաղ է եւ արյան մեջ ադենալինի պակաս կա, դրա համար հատուկ էքստրեմալ բաներ եք հորինում, որ վերականգնեք: Ձմեռով կարծես, թե փայտը վերցնում եք մտնում արջի որջը պտտում, որ տեսնեք ինչ է դրանից ստացվում: Խնդիր չունեմ ձեզ հետ, արեք այդ բանը , բայց ոչ թե մեր, այլ ձեր տան շեմին»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ կողմից խայտառակ հարձակում է իրականցվում եւ արդյունքում ստանում ենք կարծր գործողություն Ռուսաստանի կողմից: «Հայաստանը դեռ ասելու է իր խոսքը: Ռուսաստանին մենք նույնպես կարող ենք ասել, որ մենք պետք է ունենանք բարեկամական հարաբերություններ եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների, եւ Իրանի, եւ Եգիպտոսի հետ»,- ավելացրեց Աշոտ Մանուչարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























