Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) փոխնախագահ, Անկարայից ընտրված պատգամավոր Թուղրուլ Թյուրքեշը պատասխանել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրենց կուսակցության լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ տարիներ առաջ տեղի ունեցած հանդիպման հետ կապված հայտարարությանը։

Թուրքական EtikHaber կայքի փոխանցմամբ՝ Թուղրուլ Թյուրքեշը, պատասխանելով իշխող կուսակցության կողմից իրենց հանգուցյալ առաջնորդի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ հանդիպումների թեմային, ասել է, թե ժամանակին իրենք հանդիպել են Հայաստանի նախագահի հետ հանուն իրենց ազգակիցների շահերի։

«Հանգուցյալ Թյուրքեշը պարոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր որպես թուրքական աշխարհի առաջնորդ, եւ աշխատում էր վերջ դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ թշնամությունը։

Մենք այն ժամանակ Հայաստանի նախագահի հետ հանդիպեցինք 3-րդ երկրում՝ Ֆրանսիայում, իսկ Էրդողանը Բարզանիին Դիարբեքիրում դիմավորեց ինչպես պետության ղեկավարի, հաշվի չառնելով, որ Բարզանին աչք ունի մեր այդ հողի վրա։ Եթե մենք պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորեինք Արարատ լեռան մոտ, այդ դեպքում մենք առիթ չէին ունենա այսօրվա իշխանություններին քննադատելու։

Մենք պարոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը չենք հրավիրել համերգ տալու թուրքերի թշնամի Շառլ Ազնավուրին, իսկ Էրդողանը դա Շիվան Փերվերի (Թուրքիան համարում է ահաբեկիչ երկիր-խմբ) միջոցով արեց։

Մենք դեռ 1993-ին Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը աշխատում էինք 2015-ի դեմ միջոցներ ձեռնարկել, իսկ Էրդողանը Բարզանիի հետ հանդիպմանը 2014-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար իր կուսակցության համար ներդրում արեց։  Ես խորհուրդ եմ տալիս իշխող կուսակցության անդամներին, որ Թյուրքեշի անունը տալուց, 20,. Եթե պետք է 100 անգամ մտածել»,-ասել է Թուղրուլ Թյուրքեշը։

Նշենք, որ Էրդողանը մշտապես իր դեմ ազգայնականների մեղադրանքներին ի պատասխան հիշեցնում է, թե ժամանակին նրանց առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը հանդիպումներ է ունեցել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։